Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.10.2017 | 00:06

Իմաստուն դատավորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանությունը կարգավորված է լինում։ Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասավորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին` նրա բնակիչները։ Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին, քաղաքը կառուցվում է հզորների իմաստությամբ։ Երկրի իշխանությունը Տիրոջ ձեռքին է. նա է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանության։


Սիրաքի իմաստություն 10. 1-4

Դիտվել է՝ 3379

Մեկնաբանություններ